Ladynews.am-ը գրում է.
Տղամարդիկ փակ էակներ են և չեն սիրում արտահայտել իրենց զգացմունքները: Այդպիսինն է նրանց ստեղծել բնությունը: Մի հուսահատվեք, եթե ձեր սիրած մարդը չի ասում «Ես քեզ սիրում եմ»: Գոյություն ունեն նշանները, որոնք թույլ են տալիս համոզվել, որ նա իսկապես ձեզ սիրում է:
1. Եթե ձեր տղամարդն ընկերներին և բարեկամներին պատմում է ձեր թեկուզև աննշան հաջողությունների մասին, կարող եք վստահ լինել, որ նա ձեզ անչափ սիրում է: Նա կարող է անընդհատ խոսել, թե ինչպիսի լավ տանտիրուհի եք դուք կամ ինչպիսի աշխատանքային հաջողությունների եք հասել:
2. Սիրած կինը՝ գրեթե միշտ ցանկալի կին է: Նա ձեզ հետ ամեն տեղ և միշտ սեքս է ուզում: Սիրահարված տղամարդը մեծ ուշադրություն չի դարձնում ավելորդ քաշին կամ չլվացված մազերին:
3. Տղամարդը, ում համար դուք, իրոք, թանկ եք, երբեք ձեզ չի լքի դժբախտության կամ հիվանդության մեջ:
4. Ֆինանսական կողմը նույնպես կարող է շատ բաների մասին ասել: Եթե նա շատ խնայող է, պետք է մտածել՝ արդյո՞ք սիրում է, թե՞ ոչ: Եթե ձեր տարեդարձին նա, օրինակ, նվիրում է ատամի խոզանակ, ապա նրա զգացմունքները կասկածելի են:
5. Տղամարդը, ով, իրոք, սիրում է՝ ձեզ երբեք չի դավաճանի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ