Տնտեսության ակտիվացման վրա էական ազդեցություն ունեցող ոլորտների թվին է պատկանում շինարարության ոլորտը: Այս ոլորտը համարվում է ամենածախսատար ոլորտներից, քանի որ ապահովում է շինանյութի և աշխատանքի շուկաների ակտիվացումը:
Օրերս ԱՎԾ-ն հրապարակել է 2016 թվականի առաջին ամսվա օպերատիվ տվյալները, որոնց համաձայն շինարարության ոլորտը այս տարի մեկնարկել է 5,1% աճով: Եթե անդրադարձ կատարնեք 2015 թվականին, ապա կարող ենք փաստել, որ այս արդյունքը անհամեմատ բարձր է իր նախորդից:
Հատկանշական է, որ տարվա մեկնարկը գոհացուցիչ է եղել նաև մեկ այլ շատ կարևոր ոլորտում՝ էներգետիկայի ոլորտում, որտեղ արձանագրվել է 5,2% աճ:
Վերը նշված ցուցանիշները վկայում են այն մասին, որ 2016 թվականի մեկնարկը խոստումնալից է և սպասվում է առաջընթացով տարի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1538001186500370&id=100008715094328&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել