Զորի Բալայան (ծ. Փետրվարի 10, 1935), հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ, սպորտի մասնագետ, սպորտային բժիշկ, լրագրող և ճանապարհորդ։
Ծնվել է 1935-ի փետրվարի 10-ին, Ստեփանակերտում։ 1953-1957-ին ծառայել է բալթիական նավատորմում: 1963-ին ավարտել է Ռյազանի Ի. Պ. Պավլովի անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1963-1973-ին Կամչատկայում աշխատել է որպես բժիշկ: 1967-ին իր երկու ընկերների հետ «Վուլկան» և «Հեյզեր» նավակներով Կամչատկայից Օդեսա է հասել՝ անցնելով 22 հազար կիլոմետր տարածություն: 1970-ին Կամչատկայից կտրել է Խաղաղ օվկիանոսը, հասել Ատլանտյան օվկիանոս: 1973-ի ձմռանը շնասահնակով կտրել-անցել է Կամչատկայի և Չուկոտկայի տունդրաները, հասել մինչև Հյուսիսային օվկիանոս: 1973-1975-ին աշխատել է բուժական ֆիզկուլտուրայի հանրապետական դեսպանսերում (Երևան):
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Զորի Բալայանի հեղինակությամբ գրքեր
- Մի բուռ սաթ, Երևան, 1969, 60 էջ:
- Հիպոկրատի գլխարկը, Երևան, 1972, 320 էջ:
- Երկնագույն ճանապարհներ, Երևան, 1975, 405 էջ:
- Գոտեմարտ, Երևան, 1976, 295 էջ:
- Խիղճը, Երևան, 1978, 317 էջ:
- Ցավ, Երևան, 1978, 216 էջ:
- Երկու կրակի մեջ, Երևան, 1979, 136 էջ:
- Բաց նամակ նորապսակներին, Երևան, 1980, 44 էջ:
- Բարության ծառը / Ակնարկ., հոդված. և նոթագր. ժողովածու
- Դիմակայում: Աղետալի դեկտեմբերը
- Հայկաշեն: Հրապարակախոսություն
- Թևեր: Վավերագրական վիպակ
- Ճանապարհ: Հրապարակախոսական էսսե
- *Չգրված օրենք: Վեպ, վիպակներ և պատմվածքներ Դպր. բարձր տարիքի համար / նկ.` Վ. Հարությունյան.
- Օջախ
- «Վերջին աղբյուրը» (նվիրված Սևանա լճի հիմնախնդիրին), Երևան, «Լույս», 1983
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2013/01/blog-post_8897.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




