Պատմության այս օրը - Զորի Բալայան


10:09 , 10 հունվար, 2013
Զորի Բալայան (ծ. Փետրվարի 10, 1935), հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ, սպորտի մասնագետ, սպորտային բժիշկ, լրագրող և ճանապարհորդ։
Ծնվել է 1935-ի փետրվարի 10-ին, Ստեփանակերտում։ 1953-1957-ին ծառայել է բալթիական նավատորմում: 1963-ին ավարտել է Ռյազանի Ի. Պ. Պավլովի անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1963-1973-ին Կամչատկայում աշխատել է որպես բժիշկ: 1967-ին իր երկու ընկերների հետ «Վուլկան» և «Հեյզեր» նավակներով Կամչատկայից Օդեսա է հասել՝ անցնելով 22 հազար կիլոմետր տարածություն: 1970-ին Կամչատկայից կտրել է Խաղաղ օվկիանոսը, հասել Ատլանտյան օվկիանոս: 1973-ի ձմռանը շնասահնակով կտրել-անցել է Կամչատկայի և Չուկոտկայի տունդրաները, հասել մինչև Հյուսիսային օվկիանոս: 1973-1975-ին աշխատել է բուժական ֆիզկուլտուրայի հանրապետական դեսպանսերում (Երևան):
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Զորի Բալայանի հեղինակությամբ գրքեր
  • Մի բուռ սաթ, Երևան, 1969, 60 էջ:
  • Հիպոկրատի գլխարկը, Երևան, 1972, 320 էջ:
  • Երկնագույն ճանապարհներ, Երևան, 1975, 405 էջ:
  • Գոտեմարտ, Երևան, 1976, 295 էջ:
  • Խիղճը, Երևան, 1978, 317 էջ:
  • Ցավ, Երևան, 1978, 216 էջ:
  • Երկու կրակի մեջ, Երևան, 1979, 136 էջ:
  • Բաց նամակ նորապսակներին, Երևան, 1980, 44 էջ:
  • Բարության ծառը / Ակնարկ., հոդված. և նոթագր. ժողովածու
  • Դիմակայում: Աղետալի դեկտեմբերը
  • Հայկաշեն: Հրապարակախոսություն
  • Թևեր: Վավերագրական վիպակ
  • Ճանապարհ: Հրապարակախոսական էսսե
  • *Չգրված օրենք: Վեպ, վիպակներ և պատմվածքներ Դպր. բարձր տարիքի համար / նկ.` Վ. Հարությունյան.
  • Օջախ
  • «Վերջին աղբյուրը» (նվիրված Սևանա լճի հիմնախնդիրին), Երևան, «Լույս», 1983