Նա մեզ պես երիտասարդ է, հանդիպել եմ նրան տարբեր սոցիական ու քաղաքական պայքարներում, չնայած՝ընկերությունչենքարել։ Իհարկե նա ունի իր հայացքները և մոտեցումները, որոնցից շատերը չեմ կիսում, սակայն միևնունն է՝ ազատություն եմ մաղթում նրան։
Չեմ ասի, որ քաղաքական բանտարկյալ է, քանի որ, եթե այդ հարթությունից դիտարկենք, ապա իմ տեղեկացվածությունն ասում է, որ նա խիստ կոշտ մեթոդնորի կողմնակից է՝ բռնությամբ վարչակազմը տապալելու կողմնակից է, որը միանգամից արդարացնում է վերջինիս գործողությունը։
Սակայն, այս ամենն իմանալով հանդերձ, ինչպես նաև ձերբակալելու անհեթեթ պատճառաբանությունը, ինչու՞ եմ ցանկանում նրան ազատություն, քանի որ նա ՀՀ քաղաքացի է, երիտասարդ է, պայքարող տեսակ է, ում կարիքն ամեն օր, ամեն պահ ունի մեր թե՛ հանրությունը, թե՛ պետությունը, այս տեսակն առանց այն էլ քիչ է, մի՛ պակասեցրեք։
Ազատություն Գևին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/1165411126804113?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել