Կարծում եմ՝ հայազգի յուրաքանչյուր անհատ, անկախ մասնագիտության բնույթից, պետք է լինի գրագետ թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքում, ձգտի խոսել և գրել ճիշտ ու գեղեցիկ, ասել է թե՝ հայեցի։ Օրվա առիթով մի կարևոր դիտարկում անեմ։ Ի գիտություն որոշ լրագրողների, սղագրողների, խմբագիրների և սրբագրիչների՝ «Սեքսոպաթոլոգ» բառը գրվում է«ո»-ով, քանի որ փոխառություն է, որի դեպքում չի գործում «ա» հոդակապի կանոնը:
Համաձայն կանոնի՝ եթե օտար արմատներով կազմված բառերը մեր լեզվի միջոցներով ստեղծված բաղադրություններ չեն, ապա «ա» հոդակապ չի կիրառվում, օրինակ՝ իմունոլոգիա, սեքսոլոգիա, սեքսոպաթոլոգիա, ֆիզիոլոգիա, սոցիոլոգիա, էլեկտրոլիզ և այլն:
Եթե բառի արմատերից մեկը հայերեն է, ապա կիրառվում է «ա» հոդակապ, օրինակ՝ սեքսաբանություն, իմանաբանություն, ալերգաբանություն և այլն:
Այնպես որ, կարիք չկա ամենուր կուրորեն տարածել «ա» հոդակապի կանոնը՝ առանց ստուգաբանության և վերլուծության և «ուղղել»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.shahramanyan/posts/1073642639361240?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել