ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ներքաղաքական իրավիճակին: Իր խոսքում Մելքումյանը հատկապես շեշտը դրել է երկրի տնտեսական խնդիրնրի վրա: Վերջինիս անհանգստացնում են տնտեսական խդնիրներին ուղղված ոչ արդյունավետ քայլերը և այդ առիթով պատրաստվում է գրություն ուղղարկել իշխանություններին ու առաջարկել լուծման քայլեր. «Հանրապետությունում ունենք 100-ից ավելի անձինք` նախարարներ, նախարարների տեղակալներ, մարզպետներ, փոխմարզպետներ, կառավարությանն առընթեր և որոշ նախարարությունների կազմում գործող պետական այլ գերատեսչությունների ղեկավարներ, ուզում եմ հասկանալ, թե այդ մարդկանց զավաներից որոնք են, որ ծառայում են Ղարաբաղա-ադրբեջանական կամ հայ-ադրբեջանական առաջին գծում»:
Վերջին շրջանում Մելքումյանն իր գործընկեր Վահան Բաբայանի հետ անընդհատ մեսիջներ էին ուղղարկում իշխանություններին՝ ակնկարկելով համագործակցության պատրաստակամություն: Ավելին, Մելքումյանը հարմար առիթներով նշում էր, որ իշխանությունների հետ պետք է կառուցողական լինել, չվիճել նրանց հետ և այլն: Ի՞նչն է փոխվել, որ տնտեսագետը նորից հին երգերն է հիշել: Եթե ժամանակագրությով նայենք, ապա կտեսնենք, որ Մելքումյանի խիստ հուզականությունն ու մտահոգությունները սկիզբ են առել ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայից և ՀՅԴ-ի՝ նախարարական պորտֆելներ ստանալուց հետո:
Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական մուրացկանություն: Մելքումյանի առաջ քաշած հարցն ու անհանգստությունը տնտեսական խնդիրների լուծման վերաբերյլալ ոչ միայն իրար հետ ոչ մի աղերս չունեն, այլ նաև հստակ ուրվագծում են Մելքումյանի քաղաքական ախորժակը:
Հարցը այստեղ ամենևին այն չէ, թե պաշտոնյայի երեխան ծառայում է բանակում թե ոչ: Այս խնդիրը մշտապես արդիական է եղել և սրա մասին տեղին էր խոսել նաև նախկինում: Հետաքրքիր է, սակայն ուրիշ ինչո՞վ է պայպմանավորված Մելքումյանի հայրենասիրական կեղծ բարեպաշտությունը, եթե ոչ պաշտոն ստանալու մոլուցքով: