Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բրիտանիայի հատուկ գործողությունների վարչությունը հետաքրքիր ծրագիր էր մշակել. բրիտանացի զինվորները գերմանական կաթսայատների մոտ պայթուցիկ նյութերով լցոնված սատկած առնետներ էին թողնելու՝ հույս ունենալով, որ գերմանացիները դրանք կնետեն կրակի մեջ և առաջացած պայթյունը շարքից դուրս կբերի կաթսայատները:

Սակայն պայթող առնետների առաջին իսկ խմբաքանակն առգրավվել էր գերմանացիների կողմից, և այդ պատճառով ծրագիրը դադարեցվել էր։ Չնայած դրան՝ հետագայում բրիտանացիները ծրագիրը ճանաչել էին որպես արդյունավետ և հաջողված, քանի որ գերմանացիները շատ ժամանակ ու ռեսուրսներ են վատնել սատկած առնետներ փնտրելու համար:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել