Ինչպես հայտնի գովազդում է ասվում, «Իսկ դուք կփոխե՞իք տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների մեկ նախարարությունը երկու նախարարության հետ...»
Երկու հաշվապահություն, երկու ընդհանուր բաժին, երկու առաջին բաժին, երկու իրավաբանական բաժին, երկու աշխատակազմի ղեկավար, երկու... գոտիներս էլի ձգելու ենք:
Վստահ եմ, որ հիշում եք, թե հետևյալ տողերը որտեղից են.
«Կուսակցությունները և նրանց կոալիցիաները կկազմեն գործադիր մարմիններ, կառաջարկեն թեկնածություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների պաշտոնների համար: Նրանք կունենան քաղաքական մրցակցության տևական փորձ, պատասխանատու և իմաստալից փոխներգործություն ընտրողների հետ, միջկուսակցական համագործակցություն և սուր սոցիալական խնդիրների համար փոխզիջումային լուծումների տարբերակների որոնման գործելաոճ»:
Ոչ մեկին գաղտնիք չէ, թե ինչպիսի սոցիալական վիճակում է երկիրը: Ու այսօրվա սոցալական սուր խնդիրներին փողզիջումային լուծումների համար մի ակնկալիք ունեմ: Համաձայնագրի տեքսը այսպես, թե այնպես դեռ քննարկում եք, չէ՞ ուրեմն, հնարավոր չէ՞ մեկ այլ նախարարություն տալ-վերցնել... Համգործակցության էությունը քաղաքական պատասխանատվության ստանձնումն է... է, կիսե՛ք... հարցը բնավ անձերը չեն, պարոն Լոքյանին եք հարմար տեսնում, է բարի՝ թո՛ղ պարոն Լոքյանը լինի: Բայց միթե այլ լուծման տարբերակ չկա, քան կառավարման համակարգը, բյուրոկարատիան ուռճացնելը: Ախր քաղաքական գործիչների համար երևակայությունը երևի թե պատասխանատվության չափ կարևոր է: Սա է՞ ձեր երևակայության սահմանը: