Թուրքիայի նախագահ Էրդողանն ու նրա անմիջական շրջապատը վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հեգնանքով սկսել են կոչել Դավիդ։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայում քաղաքական սկանդալային բացահայտումներով հայտնի ֆեյք Ֆուաթ Ավնին:
Ֆուաթ Ավնին գրել է, որ Անկարայի պայթյունից հետո վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ցավակցություն հայտնելու նպատակով գնացել է ԶՈՒ գլխավոր շտաբ, ինչը կատաղեցրել է Էրդողանին։
«Էրդողանը կարծում է, որ Դավիդը ցանկանում է գերագույն հրամանատարի տիտղոսը խլել իրենից։ Նա կատաղած բոլորին հրահանգել է չուղեկցել Դավիդին՝ ասելով, որ չի ուզում տեսնել նրա դեմքը» գրել է Ֆուաթ Ավնին և նշել, որ Էրդողանն ու նրա շրջապատը վարչապետին սկսել են ծաղրել` Դավիդ անվանելով:
Հ.Գ. Իսկ թե ինչի հենց Դավիդ, արդեն բոլորիս պարզա:
Հ.Գ.Գ. Իրար կերեք, մենք էլ կողքից նայենք ուրախանանք