Եզրափակիչ սերիաները...
ՀՅԴ ՀՀԿ սիրավեպի հերթական սերիան տեղի ունեցավ երեկ: Մեզ սպասվում են այդ միության եզրափակիչ սերիաները: Ինչպես բոլոր հայկական սերիալներում, այստեղ էլ մինչև պարզ չդարձավ, թե ով ինչի նախարար է դառնալու, կինոն ձգձգվեց: Հաջորդ շաբաթվա սկզբին կլինի գալահամերգը և հաղթողները կստանան իրենց նախարարություններն ու մարզպետարանները: Երկրորդ եթերաշրջանը իրեն սպասեցնել չի տա:
Նաիռա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում հիշեցրել է մի չարաբաստիկ հայի իր ով լինելը, որից հետո «Արդար» ԵԽԽՎ-ն զայրացել է ու ցանկանում է ձայնից զրկել Նաիռա Զոհրաբյանին: ԵԽԽՎ ջան սիրուն չի, եկել մեր տոնը փչացնում ես,որ ինչ անես: Խայտառակ զեկույցները, որ դնում էիք քննարկաման այդ մասին չեք խոսում, ձայնից չեզ զրկում այն պատգամավորներին, որոնք ծախվել են, բայց արդարություն եք պահանջում:
Սահմանին զոհ: Ադրբեջանի սանձարձակ քայլերը ոչ ոքի համար արդեն նորություն չեն, բայց նրանց չեն էլ սաստում: ԵԱՀԿ-ն չի՞ նկատում ի՞նչ է կատարվում: Ցավակցում եմ բոլորիս:Խոնարհվում եմ զինվորի ու զինվորի ընտանիքի առջև: