Կա տպավորություն, որ անկապ նրանից, թե ինչ է անում Ռուսաստանը՝ մեկ է դժգոհելու են։ Ադրբեջանցիներին զենք վաճառեցին՝ դժգոհեցին, հիմա մեզ են վաճառում՝ էլի դժգոհ են։ Հարց է առաջանում, թե ի՞նչը կարող է գոհացնել մեր որոշ մեդիա ռեսուրսների վայ-վերլուծաբաններին ու նրանց հավատարիմ ընթերցասրահին։
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել ու ինչ հետևություններ է պետք անել այս ամենից։ Իրականում մենք բավականին արտոնյալ պայմաններով ու ցածր տոկոսադրույքով վարկ ենք վերցրել, որն ամբողջովին ուղղվել է նոր զինատեսակներ ձեռք բերելու ու եղածները արդիականացնելու պայմանագրեր կնքելուն։ Բացի նրանից, որ մենք՝ որպես ՀԱՊԿ անդամ ու Հայ-Ռուսական պայմանագրով արդեն իսկ արտոնյալ պայմաններով ենք զենք ձեռք բերում, մեզ նաև այս վարկը տվել են տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով, մենք այն պետք է մարդենք 10 տարում ու ամեն պայմանագրի համար պետք է վճարենք ընդհամենը 10 տոկոս կանխավճար։
Չեմ տեսնում ոչ մի պատճառ Ռուսաստանին գովերգելու ու ծնկաչոք շնորհակալություն խնդրելու համար, որովհետև սա նորմալ պրակտիկա է միջպետական հարաբերություններում, առավել ևս, երբ այդ հարաբերությունները կրում են դաշնակցային ու ռազմավարական բնույթ։ Նորմալ ու բնականոն արարքի համար պետք չէ խիստ հիանալ ու խիստ շնորհակալ լինել։ Սակայն միևնույն ժամանակ, լրիվ անտեղի են այն հիստերիկ մեկնաբանությունները ու նորանոր դավադրությունների տեսությունների մոգոնելու փորձերը, որն անում են մեր որոշ լրագրող-վերլուծաբաններ։ Մեզ զենք իրոք պետք էր ու մենք իրոք շատ փող չունենք, որպեսզի նման ծավալներ ինքնուրույն գնել՝ երբ կամենանք։ Այնպես որ, պետք չէ փնտրել սև կատուների մութ սենյակներում, եթե դրանք այնտեղ չկան։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2016/02/blog-post_19.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել