Շուրջ մեկ շաբաթ առաջ կայացած ՀՀ կառավարության նիստից հետո պարզ դարձավ, որ գործադիրը խզում է «Ինվեսթմենթ Գրուփ» ընկերությանը համալիրի վաճառքի մասին պայմանագիրը: պատճառն այն էր, որ ընկերությունը չէր կատարել խոստացված ներդրումները:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինության Ծիծեռնակաբերդի զբոսայգի մարզահամալիր հասցեում գտնվող 46335.7 քառ. մետր մարզամշակութային կենտրոնը, 40.0 և 50.0 քառ. մետր օժանդակ շինությունները, 2800.0 քառ. մետր ջրավազաններն ու աստիճանը, 3851.3 քառ. մետր ջրավազանը և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 9.559587 հա սեփական հողամասը, որոշվել է հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Այսպիսով, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը փոխանցվել է Պետական ունեցվածքի հանձնաժողովին, որի ղեկավարը վստահեցրել է, որ իր կառույցի աշխատակազմը կանի հնարավոր ամեն ինչ ՝ համալիրի պատշաճ կառավարման համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին շեշտել է, որ չի կարելի ինքնահոսի թողնել ՄՀՀ աշխատանքը ու հանձնարարել առաջիկա օրերին ներկայացնել զեկույց ՝ կառավարման ծրագրի մասին: