Խոյ

Խոյերի համար այս օրերին ընդգծվում է աշխատավայրի, ծառայողական պարտքի, կարիերայի աճի հետ կապված հարցերի ակտուալությունը: Եթե ցանկանում եք ձեզ գտնել խիստ համակարգերից դուրս, կարևոր կլինի ձեր մասնագիտական վարպետության հարցը, ինչպես նաև ձեր աշխատանքի ներկայիս կարգավիճակը: Իրադրությունը բարենպաստ է նպատակասլաց Խոյերի համար, ովքեր պատրաստ են նպատակին հասնելու համար զոհաբերել անձնական անկախությունը:

Ցուլ

Ցուլերի համար օրը բարենպաստ է: Բոլոր իրադրությունները կլուծվեն ձեր օգտին, իսկ ուրիշներին սպառանացող տհաճությունները ձեզ կշրջանցեն: Գլխավոր ոլորտները, որտեղ աճ և հաջողություն է սպասվում, աշխատանքը, մասնագիտությունը, ստեղծագործական ինքնադրսևորումն են: Լիակատար հաջողության համար ճիշտ կանեք քիչ մտածել հարմարավետության մասին, գործի համար երկրորդ պլան մղել կենցաղային և ընտանեկան պարտականությունները:

Երկվորյակ

Արդյունավետ օր է, եթե գործնական եք, զգույշ, չեք վախենում կոպիտ աշխատանքից: Ոչ կարգապահ Երկվորյակները կարող են իրենց անհարմար զգալ: Հատուկ ուշադրություն կարող են պահանջել պարտքի, վարկի, հարկերը վճարելու, ներդրումների, փոխհատուցումների հետ կապված հարցերը: Օրը հարմար է հարկային տեսչություն, հիվանդանոց, ապահովագրական ընկերություն այցելելու համար: Անհրաժեշտ է փակել հին պարտքերը և նորը չվերցնել:

Խեցգետին

Ցանկացած երկխոսության մեջ ճիշտ կանեք հաշվի առնել ուրիշի պահանջմունքները և ժամանակին խելամիտ զիջումների գնալ: Օրը հարմար է գործուղումների, գործնական այցերի, բանակցություններ սկսելու համար: Կարող են փոփոխվել աշխատանքային պայմանագրի պայմանները: Բարդ իրադրություններում արժե դիմել օրենքի կամ ազդեցիկ միջնորդի օգնությանը: Անձնական տարաձայնությունները արժե հարթել առանց դրամատիկ էմոցիաների:

Առյուծ

Առաջնորդ լինելու հավակնությունից այսօր ավելի լավ է հրաժարվել: Կարող եք ուշադրության կենտրոնում հայտնվել և հատուկ արտոնություններ ստանալ որպես պաշտոնական ղեկավար, լավ մասնագետ կամ ընտանիքի գլուխ: Սակայն այս դեպքում էլ առաջին տեղում կհայտնվեն մասնագիտական պահանջները, այլ ոչ ձեր անձնական որակները: Իմիջի ընտրության հարցում արժե հետևել աշխատանքային էթիկայի պահանջներին, ծառայողական կամ կենցաղային անհրաժեշտությանը:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում թանկարժեք ժամանակը չծախսել դատարկ բաների վրա, ավելի լավ է ուշադրություն դարձնել հիմնական հարցերին: Օրը թույլ է տալիս նորովի գիտակցել, ծրագրել և մասամբ իրագործել աշխատանքի, կենցաղի, արձակուրդի, առողջության, անձնական կյանքի, երեխաների դաստիարակության, ստեղծագործական նախագծի հետ կապված հարցերը: Հնարավոր է երբեմն իրադրությունը դուրս գա վերահսկողությունից: Մի՛ վախեցեք կորուստներից:

Կշեռք

Այս օրերի մթնոլորտը տրամադրում է լուրջ մտորումների և միայնության մեջ աշխատանքի: Շատ Կշեռքներ օրվա մեծ մասը կանցկացնեն փակ տարածությունում: Կարևոր ծրագրերի քննարկումներում ցանկալի է գաղտնիություն պահել: Շփման շրջանակ արժե թույլ տալ միայն մտերիմ մարդկանց և վստահված անձանց, ովքեր լիազորված են լուծել ձեր խնդիրոները: Կարող են ակտուալ դառնալ կենցաղի, բնակարանի, անվտանգության, ժառանգության հետ կապված հարցերը:

Կարիճ

Կարիճներին աստղերը խոստանում են հանգիստ և բեղմնավոր օր: Չնայած առանձին անակնկալներին՝ օրն ընդհանուր առմամբ կենթարկվի կանխատեսումներին և կհամապատասխանի ձեր պահանջներին: Օգտակար կլինի աշխատել տեղեկատվության հետ, համակարգել և արխիվացնել կուտակված տվյալները: Արժե հիմք գցել ապագա նախագծերի համար: Արդյունքներն ավելի բարձր կլինեն, եթե բացառեք ցուցամոլությունը և պահպանեք դատողության օբյեկտիվությունը:

Աղեղնավոր

Նոր կարգավիճակը Աղեղնավորների նյութական վիճակի վրա դրական կազդի: Չնայած դրան՝ աստղերը խորհուրդ չեն տալիս գործերն ինքնահոսի թողնել: Գումարային նոր մուտքերն արժե դիտարկել որպես կանխավճար, որն անհրաժեշտ է բարեխղճորեն վաստակել: Ղեկավար պաշտոններում գտնվող Աղեղնավորները ստիպված կլինեն վերահսկողության տակ պահել նպատակային ֆինանսավորման հարցերը: Հնարավոր է ձեզ սպասվի ստուգում, հաշվարկների վերակազմակերպում:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում պատրաստ լինել առանձին անակնկալների, օրինակ՝ օրվա ծրագրերի փոփոխության, տնային խառնաշփոթների: Նման պահերը կարող են ժամանակավորապես շփոթեցնել ձեզ, սակայն չպետք է ամբողջությամբ զրկեն ձեզ ներքին հավասարակշռությունից: Գտնվելով հավասարակշիռ վիճակում՝ օգտակար շատ բան կկարողանաք անել ձեզ կամ ձեր նախագծի համար: Օրը կարևոր է, եթե դիսերտացիա եք պաշտպանում, պայմանագիր եք կնքում:

Ջրհոս

Ջրհոսները ճիշտ կանեն կենտրոնանալ գործնական հարցերի վրա, որոնք ունեն ոչ միայն այսրոպեական արժեք: Նախևառաջ, արժե դրանց ցուցակում ներառել ձեր գործնական գիտելիքներն ու հմտությունները: Օրվա դեպքերը՝ հատկապես անսպասելի, ցույց կտան, թե որքանով եք պրոֆեսիոնալ: Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի շարունակել ուսումը, բարձրացնել որակավորումը, համակարգել ստացած փորձը կամ ձեր մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտնել:

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում ծուլություն և թեթևամտություն ցուցադրել, դա կարող է վնասել ձեր իմիջին և հեղինակությանը: Կարևոր է արագ արձագանքել հանկարծակի դեպքերին: Մնացած բոլոր դեպքերում արժե գործել մտածված, հետևողական, անշտապ, սակայն ժամանակն իզուր չվատնելով: Օրը հարմար է ատյաններ դիմելու համար: Չարժե հետաձգել կարևոր բանակցությունները և խորհրդակցությունները, նոր ղեկավարի, գործընկերոջ, ազդեցիկ դեմքի հետ հանդիպումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել