«Անդրադառնալով իր և որդու մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքին՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասել է, թե «դա ամբողջությամբ սուտ է»։ «Մի հոգի չկա, որ էս պահին կարա կանգնի ու ասի, որ տենց դեպք եղել է», ասել է նա։
«ՉԻ» - Այստեղ երկու տարբերակ կա։ Կամ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրությունը տարածել էր նստած վիճակում (որովհետև «չէր կարա կանգներ ու տենց բան ասեր»), կամ էլ Գյումրիում կա մեկ այլ ՎարդանՂուկասյան, որը Սպարտակ անունով որդի ունի, Կոլյա անունով՝ եղբոր որդի, պատահաբար նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տարեկիցն է, շրջում է թիկնապահներով և (ինչպիսի զուգադիպություն) գրասենյակ ունի նույն շենքում, որտեղ գրասենյակ ունի նաև այս ամենի հետ հեչ կապ չունեցող նախկին քաղաքապետը։
արծում ենք՝ ժամանակն է, որ ոստիկանությունը հրաժարվի արատավոր գործելաոճից և անհայտ հանցագործների համար այլ ինիցիալներ հորինի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։