Հայաստանում, որ վերջին տարիներին արժեհամակարգային խիստ դեգրադացիա է տեղի ունեցել և ունենում, գաղտնիք չէ բոլորիս: Բայց որ այդ դեգրադացիան մտնում և խիստ արտահայտվում է մի ոլորտում, որտեղ ընդհանրապես իրավունք չունի տեղ ունենալ առավել ևս խորանալ, շատ լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Գովազդ. Սա այն ոլորտն է որտեղ ամեն ինչ պիտի հաշվարկվի նրբորեն, հաշվվի ամեն մանրուք,լինի դրական ու ներազդման մեծ պոտենցիալով և ուղղված հանրության ամբողջ սեգմենտին: Ի՞նչ ենք տեսնում ու լսում մենք այսօր ՀՀ-ում:Խոսեմ գրքերի հետ կապված սակավաթիվ գովազդներից: «Միայն ուղտը գիրք չի կարդում» տխմար արտահայտությունը ստեղծողին, գրողին և տարածողին կարելի է թարս բարոյական ապտակ հասցնել դիմացինի արժանապատվությունը վիրավորելու համար և ընդհանրապես մոտ չթողել գովազդային ոլորտին:
Այսօր էլ մտնում եմ գրախանութ և տեսնում այս գովազդը: Հարգելի գրքի և գովազդի հեղինակներ, ձեր արած գովազդը ձեր դուրը գալի՞ս է: Չե՞ք գտնում, որ էթիկայի նորմերի կոպիտ խախտում եք անում: Լավ կյանքում ուրիշ երկրներում նման տխմար գովազդ տեսած կա՞ք, որտեղ իրոք հերթի տակ վաճառվող ապրանքին այդպիսի շեշտադրումով գովազդ անեն: Կամ դուք շնորհանդես եք անում հրավիրում եք 10 000 ից ավել մարդ՝ չապահովելով նույնիսկ հարմարավետության տարրական պայմանները, ձեզ լուրջ ընդունելով ու հարգելով գալիս են x քանակությամբ մարդիկ ու դուք շնորհանդեսը նկարում եք գցում ու հայտարարում, որ
ձեր գրքի համար հե՞րթ են կանգնել: Ես էլ եմ հրավերն ընդունել ու եկել,դա նշանակում է ես ձեր գրքի համար հե՞րթ եմ կանգնել,դուք իրավունք ունե՞ք նման բան ասելու: Բա որ հերթ են կանգնում, ի՞նչու է գրախանութներում ազատ դրված: Միայն ձեր գովազդը բավական էր,որ առհասարակ ցանկությունս կորեր ձեր գիրքը գնելու: Ինձանից ձեզ հորդոր վերացրեք առհասարակ նման տխմար կարգախոսը, ուղղակի զզվելի է:
Հարգանքներգով մարքետոլոգ Հարություն Բորիսի Մնացականյան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել