Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2016 թ. փետրվարի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8,5%:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2016 թ. հունվարին Հայաստանում արձանագրվել է 2,2% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2,5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը փոքր-ինչ նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -0,4%: Գնաճի ցածր մակարդակը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղմթերքների գների նվազմամբ և արտաքին հատվածից ներքին գների վրա մասամբ փոխանցված գնանկումային ազդեցությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել