Իրանի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրանական գազը Վրաստան կհասնի Հայաստանի տարածքով: Սա հիանալի հնարավորություն է Հայաստանի համար, գազը առաջին քայլն է և Հայաստանը դառնում է այլընտրանք տարածաշրջանում:
Այս որոշումը հիսթերիայի ալիք է բարձրացրել Ադրբեջանում: Այլ բան ակնկալել չէր կարելի, որովհետև Ադրբեջանը մնում է խաղից դուրս տարածաշրջանում: Իրանն ավելի ապահով է իրեն զգում՝ թիկունքում Հայաստան ունենալով, քան Ադրբեջան ու Վրաստանին այլ բան չէր մնում քան համաձայնել առաջարկվող պայմաններին:
Բացի այդ մեր գազը ՌԴ-ից գալիս է Վրաստանի տարածքով, որի համար մենք վճարում ենք: Այս պարագայում Վրաստանը պետք է վճարի մեզ կամ և՛ մենք և՛ նրանք գազի ճանապարհի համար գումար չենք վճարի: Մի խոսքով Որքան իրանը հզոր է տարածաշրջանում այնքան ամրապնդվում է Հայաստանի դիրքերը: