Վերջերս ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խոսելով ներքաղաքական զարգացումներից,ասաց,որ ընդդիմությունը պետք է միավորվի,որպեսզի հաղթի իշխանությանը: Երիցս հարգելով պարոն Բագրատյանին,լինելով նրա ինտելեկտի ու կերպարի վառ երկրպագու թույլ տամ չհամաձայնվել նրա հետ: Դիցուք,պարոն Բագրատյանը ասում է,որ իշխանության ուզածն է բզկտված և առանձին ընդդիմություն ունենալը: Սակայն փորձը ցույց տվեց,որ դաշինքների ու միավորումների պարագայում,ընդդիմությունը իշխանության հետ բանավեճի փոխարեն սեփական թիմի ներսում է գզվռտոց սկսում,իսկ որոշ ժամանակ անց նաև փլուզվում:
Հետևաբար արյդոք իշխանության ուզածը հենց ընդդիմության միավորումը չէ՝դրանից բխող նոր խժդժություններով: Մանավանդ որ մեր ընդդիմության պարագայում շատ հաճախ բացակայել է միավորման նպատակը,հետագա գործողությունների պլանավորումը: Միգուցե հարց է առաջանում,բա այդ դեպքում ինչպես հաղթել իշխանությանը գալիք ընտրություններում:Պատասխանը մեկն է: Քաղաքական այն ուժերը,որոնք իրենք իրենց առաջ նպատակ են դրել իշխանության փոփոխության հասնելու,պարտավոր են սահմանել այնպիսի նիցշա,որի հաղթահարումը գալիք ընտրություններում լինի հնարավոր ՝ համահունչ մինչ այդ կատարած թիմային աշխատանքի: Եվ եթե նույնիսկ այս ընտրություններում չհաջողվի հաղթել իշխանություններին, փոխարենը ընդդիմությունը չի կորցնի սեփական դեմքը և ինչպես նախկինում դաշինք կազմած ուժերը, չի դառնա մարգինալ ու սպառված: Սովորաբար Հայաստանի ըննդիմությունը քվեարկության օրը ընդունում է որպես իշխանափոխության վերջնաժամկետ և պարտվելով ըտրատեղամսում փաստորեն իսկ ի սկզբանե դատապարտվում պարտության: Գալիք պառլամենտական ընտրությունները,անկախ ինչ-որ տոկոսների ֆիքսումից,ընդդիմության համար պիտի հանդիսանա ցիկլի փակում և պայքարի, աշխատանքի նոր հանգրվան: Մնացած բոլոր ճանապարհները տարել են դեպի Հռոմ՝ ասել է թե պարտության: