Իրականում ինձ համար կա էլ ավելի զարմանալին՝ այդ կլոունների ստեղծած գաղջության հանդեպ շարքային քաղաքացու անտարբերությունը, դա հաղթահարելու կամքի բացակայությունն ու ամենօրյա անպայքար նեղսրտումը:
Կլոունների վարքաբանության վրա ծիծաղելը ևս զբաղմունք է, բայց ցավոք այդ ծիծաղը չի ծնում բարեկեցություն, սոցիալական հավասարություն ու ապահովվածություն, այլ հակառակը՝ նպաստում է ամենաթողությանը, շարքային քաղաքացու իրավունքների տոտալ ոտնահարմանը և շատ չինովնիկների էլ ավելի երես առմանը:
Լուսավոր Հայաստան կուսակցության ստեղծման գաղափարի շուրջ համախմբվածներս գիտակցում էինք, որ մեր նպատակների ու երազանքների վրա շատերը անգիտակցաբար ծիծաղելու են, շատերը փորելու են մեր հիմքը, շատերը դավեր են հյուսելու, ոմանք փորձելու են սևացնել, մեզ համարել լուսնից իջածներ: Մի տեսակ զբաղմունքի նման բան է դարձել հայերիս մոտ ամեն երևույթի հետևում ինչ որ խորհրդավոր պայմանավորվածություններ փնտրելը: Բոլորս Վանգա ենք անխնտիր: Բայց մարդիկ, ովքեր իրոք սրտացավ են այս երկրի ճակատագրով, իրենց հասարակության, որի մասնիկ են նաև, իրենց ընտանիքների ու երեխաների բարեկեցության ու արժանավայել կյանքի համար, ովքեր չեն ալարել գեթ մեկ անգամ թակել Լուսավոր Հայաստան կուսակցության դուռը ու գեթ մեկ անգամ հաղորդակցվել այնտեղ հավաքված սերուցքի հետ, համոզված եմ՝ հավատացել եմ, որ այս երկրում դեռ կան արդար մարդիկ, որոնց կարելի վստահել, աջակցել, միանալ ու ուժեղացնել:
Հիասթափություն է սպասում բոլոր այն մարդկանց, ովքեր տանը անպայքար նստած սպասում են, որ վաղը որևէ մեկը երկնքից մանանա կիջեցնի և սկուտեղի վրա կմատուցի իրենց:
Լուսավոր Հայաստան կուսակցության տանիքի տակ մարդիկ են, ովքեր չեն ուզում հենց այնպես դարդոտած սպասել, ովքեր լի են վճռականությամբ, մի քիչ էլ երիտասարդին բնորոշ անհամբերությամբ, լիքը լավ բան անելու բուռն ցանկությամբ: Մարդիկ են, որոնց չի կուրացրել ու չի մեծամտացրել այն հաջողությունը, որ գրանցել են իրենց մասնագիտական գործունեության մեջ: Կարող եք հավերժ ծաղրել, չվստահել ու չհավատալ: Բայց ասում են նույնիսկ ծաղրելու համար հիմք ունեցեք: Գիտակից մարդուն կարիք չկա բացատրել, որ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան պարբերաբար ցնդաբանություններ կարդալ ու լսել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tikoharutyunyan.harutyunyan/posts/939294469498993?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել