«Ավելի քան երեք տարի սփյուռքում գործող «Հայկական վերածնունդ» կազմակերպությունը հայտարարություն Է տարածել, որով «Օրինաց երկիր» կուսակցությանն ու Արթռւր Բաղդասարյանին մեղադրում Է իրենց կազմակերպության անունը կրկնօրինակելու մեջ և դա գնահատում որպես գողություն։


«ՉԻ»– ի՞նչ խոսք՝ տհաճ պատմություն է։ ՉԷ, որևէ մեկի մտքով, իհարկե, չի անցնի Արթուր Բաղդասարյանի նման ազնվագույն մարդուն մեղադրել գողության մեջ։ Մանավանդ որ հայտնի էլ չէ.՝ սփյուռքում գործող այդ կազմակերպությունը գրանցված Է Հայաստանում, թե ոչ։ Բայց ամեն դեպքում՝ Արթուր Բաղդասարյանին խորհուրդ կտայինք հետագա գլխացավանքից խուսափելու համար վարվել այնպես, ինչպես սովորաբար վարվում են Հայաստանում, երբ պետք է ինչ-որ ապրանքանիշ կեղծել։ Այսինքն՝ փոխել ընդամենը մի տառ և նորաստեղծ կուսակցության անունը դնել Հայկական վերասնունդ»։ Դա, ի դեպ, շատ ավելի ճշգրիտ կարտահայտի նորաստեղծ կուսակցության նպատակները. «Վերջին հաշվով՝ ամեն ինչ արվում է վերստին սնվելու համար, այնպես որ՝ «վերասնունդ» բառն ավելի տեղին է»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել