Արամ Հարությունյանը քաղաքական դաշտում մշտապես աչքի է ընկել պարտություններով: Նա վերջին մի քանի տարիներին պարտվել է բոլոր հնարավոր հարթակներում: Նախ, Հարությունյանը համարվում է նախագահի հավերժ թեկնածու՝ հաստատուն ձայներով: Այո, նա միակ գործիչն է , որին հաջողվել է բոլոր ընտրություններին հավաքել հաստատուն 3 ձայն:
Ինչևէ, անցնենք առաջ, Հարությունյանը միշտ չէ, որ նախագահի թեկնածու է եղել և ընտրություններին է պարտվել, ազատ ժամանակ նա պարտվում է այլ հարցերում՝ բակում բլոտ նարդի, ֆուտբոլ խաղալուց և այլն:
Նա մշտապես պարտվել է նաև իր հաշվարկներում տարբեր քաղաքական պրոցեսների ժամանակ: Իսկապես, երբ նրա մտքերը այս կամ այն լրատվականում կարդում ես, զարմանում ես, թե ինչքան կարող է մարդ հեռու լինել ինքն իր ոլորտից, որ նման կանխատեսումներ անի:
Սա դեռ նրա պարտությունների վերջը չէ: Նա պարտվում է նաև իր «գործատուներին»: Մշտապես ինչ որ գործչից կամ կառույցից փող է վերցրել նրան գովալու համար կամ էլ երկու մարդուց գումար է ստացել և միաժամանակ գրել երկուսի դեմ: Եղել է նաև, որ նրանց տակ պառկած զբաղված է եղել երրորդ անձի անունը սևացնելով: Բայց վերջը եղել է այն, որ բոլոր գործատուները նրա վատ աշխատանքի համար դուրս են շպրտել իրենց մոտից: Կառաջարկեմ Հարությունյանին, որ իր աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության համար դիմի համապատասխան մարմիններին:
Ինչու՞ այսքան խոսեցի: Հաշվի առնելով վերը նշված աքսիոմները հարց է առաջանում. ինչու՞ են ԶԼՄ-ներն Արամ Հարությունյանին կանչում հարցազրույցի, նրա հետ ռեպորտաժներ պատրաստում: Եկեք հասկանանք վերջապես որտե՞ղ է խնդիրը: Միթե մեր դաշտն այնքան աղքատ է, որ ոլորտի վերաբրյալ Նուռն է հարցազրույցներ տալիս:
Արամ Հարությունյանից քաղաքական գործընթացների վերաբերյալ հարցազրույց վերցնելը նույնն է, որ Անի Զախարյանին խոսացնես բասկետբոլի աշխարհի առաջնությունից: