Որպեսզի բացահայտեք նոր աշխարհներ, պարտադիր չէ հազարավոր կիլոմետրեր կտրել։ Բավական է միայն ձեր կողքերը նայել։

Սովորական շաքարը, որը ստացվում է շաքարի ճակնդեղից, շաքարի եղեգից և այլ մթերքներից, թվում է կերակրի աղի` NaCl–ի պես պարզ բաղադրության նյութ։ Սակայն սախարոզան հիմնական դիսախարիդն է և բաղկացած է 2 մոնոսախարոիդներից` α–գլյուկոզա և ß–ֆրուկտոզա։

Օրգանիզմում սախարոզը հեշտությամբ տրոհվում է գլյուկոզայի և ֆրուկտոզայի, որոնք էլ իրենց հերթին, առանց հետագա վերամշակման, ներծծվում են արյան մեջ։ Գլյուկոզան «վառելիքն» է, որն անհրաժեշտ է մկանների աշխատանքի, ինչպես նաև մարդու ողջ մարմնի օրգանների և բջիջների համար: Սակայն եթե դուք նստակյաց ապրելակերպ եք վարում, և ձեր օրգանիզմը չի հասցնում արագորեն ծախսել այդ քանակի վառելիք, գլյուկոզայի ավելցուկը նա վերածում է ճարպի: Իսկ դրանք ոչ միայն ավելորդ կիլոգրամներ և սանտիմետրեր են, այլ նաեւ ծանրաբեռնվածություն ենթաստամոքսային գեղձի վրա։

Շարունակությունն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել