Փորձենք պարզել, թե ինչից կամ ումից է պաշտպանում այդ վախը:
Առաջին վախը կապված է բացասական գնահատականի հետ՝ տրված Ձեզ կամ նրան, ում հետ ելույթ եք ունենում: Ինկ ի՞նչ կլինի, եթե հանրության գնահատականը դրական չլինի: Պարզ պատասխան. ոչինչ: Բացասական գնահատականը նույնպես գնահատական է: Այդ պատճառով, մի՛ վախեցեք բացասական գնահատականից, չէ՞ որ բոլորն էլ սովորում են սխալների վրա:
Երկրորդ վախը կապված է ինքնագնահատականի հետ, այն, թե մարդն ինչ «իդեալական» պահանջներ ունի իր իսկ հանդեպ: Այստեղ ամեն ինչ շատ ավելի հեշտ է: Ինքներս մեր հանդեպ շատ բարձր պահանջներ ներկայացնելը մեզ ստիպում է վախենալ, որ հանկարծ ինչ-որ մեկը կմատնանշի մեր անկատարությունը, անիրազեկությունը որևէ հարցում, բոլորը կտեսնեն մեր վրիպումները: Այսպիսի իրավիճակում ավելի կատարյալ դառնալու փորձը նման է հողմաղացների դեմ պայքարի՝ որքան շատ ես փորձում, այնքան ավելի հստակ ես տեսնում այդ զբաղմունքի անօգուտ լինելը: Մարդիկ ռոբոտներ չեն, այդ պատճառով արժե մտածել՝ արդյո՞ք չափազանց պահանջկոտ չենք ինքներս մեր նկատմամբ:
Կան ավելի բարդ իրավիճակներ: Որոշ մարդիկ հանրության առջև ելույթի վախ են զգում ոչ թե իրավիճակից ելնելով, այլ հոգեբանական մի շարք առանձնահատկությունների պատճառով՝ խառնվածք, բնավորության գծեր, հանրային ելույթների բացասական փորձ:
Բացի այդ, հասարակության առջև վախի առաջացմանը նպաստում են սոցիալական որոշ գործոններ՝ ճիշտ դաստիարակության պակաս, ահաբեկումներ մանուկ հասակում, դպրոցում ելույթների բացասական ընդունում, ուսուցիչների բացասական վերաբերմունք, մանկության և պատանեկության տարիներին այս ամենը սովորելու հնարավորության բացակայություն:
>Ինչպե՞ս ինքնուրույն հաղթահարել հանրային ելույթների հանդեպ վախը
Հանրային ելույթների հանդեպ վախը հաղթահարելու համար գոյություն ունեն տարրական հնարքներ:
Նախ և առաջ անհրաժեշտ է գրել ելույթի տեքստը և կարդալ այն ելույթների ժամանակ, բայց կարդալ վարժ, ինքն իրենից չպահանջելով ավելին: Երբ դա հաջողվի, արժե գրել տեքստը, սովորել այն և պատմել՝ օգտագործելով նախագիծ, պրեզենտացիա, պատկերներ, սխեմաներ: Սա ավելի բարդ է, սակայն նրանց համար, ով կարողանում է հանրության առջև տեքստ կարդալ, դա այնքան էլ դժվար չի լինի: Հաջորդ փուլը՝ ունենալ գրառումներ, մշակել դրանք և ելույթ ունենալ առանց նյութերի, հանպատրաստից: Սա բավական պարզ և շատ վստահելի միջոց է: Կարևորը հետևողական լինել:
Շատ դրական ազդեցություն ունի նաև ինքնաներշնչանքը: Ակամա հիշվում են Նապոլեոնի խոսքերը՝ «Իմ ամենաուժեղ կողմը հանդիսանում է տրամադրությունս որևէ մեկից շատ ավելի լավ կառավարելու իմ ունակությունը»: Յուրաքանչյուրը կարող է իր համար գտնել լիցքաթափող խոսքեր, որոնք կարելի է մտքում կրկնել՝ ելույթից առաջ կամ դրա ընթացքում:
Եվ իհարկե՝ փո՛րձ, փո՛րձ, փո՛րձ: Փորձը հանգեցնում է հանգիստ և հավասարակշռված լինելու սովորության առաջացմանը՝ ուշադրության կենտրոնում լինելով հանդերձ: Եթե Դուք հնարավորություն ունեք հասարակայնորեն ելույթ ունենալ աշխատավայրում, համալսարանում կամ որևէ այլ վայրում, ուրեմն պետք է օգտվել դրանից: Հիշե՛ք, որ Ձեր ոչ մի ելույթ ապարդյուն չի անցնում: Մի քանի ելույթներից հետո Դուք ավելի ինքնավստահ կդառնաք և կսկսեք դրանցից հաճույք ստանալ:
Կցանկանայինք նշել նաև, որ հանրության առջև ելույթն ընդամենը հմտություն է: Իսկ ցանկացած հմտություն ձեռք է բերվում մարզվելով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/PsyandMore/photos/a.491276560915543.107781.429345640441969/1015744515135409/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել