Մարդկային հարաբերություններն ու դրանց ներսում ընկած չափավոր խոսքի արտահայտման ձևը իրենց կարևոր տեղը ունեն մեր կյանքում, սակայն չգիտես ինչու մարդիկ հաճախ են մոռացության տալիս տվյալ հանգամանքները, որի առիթն են դարձել քաղաքական խմորումներն ու այսպես ասված «մուտիլովկաները»...
Եթե մենք մեր հիշողություններին դիմենք ու պարզ տրամաբանությամբ, հետադարձ հայացք նետենք, կտեսնենք, որ սրա սկզբնաղբյուրը գալիս է դեռ 90-ականներից, որտեղ նույն ոճի մեջ էլ ոմանք ցեխ էին շպրտում այլոց նկատմամբ, իսկ այս ցեխերի մեջ բնականաբար աղտոտվում էր հասարակական միքտն ու պարզ հարաբերությունների մեջ ոչ կառուցողական խոսքը, դրան զուգընթաց ատելությունը:
Շատ երկար ու բարակ չեմ ցանկանում գրել, ուղղակի ընդդիմադիր մի հատվածի խորհուրդ կտամ անձնական հարաբերությունների չվերածել քաղաքական կռիվը ...... առավել ևս, որ ամենի հիմնադիրները հենց իրենց քաղաքական հայրերն էին...
Էսպես երկիր չեն կառուցում կամ նպաստում կառուցմանը...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/hayrenater045/posts/326253007481404
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել