Newsbook.am-ը գրում է.

Այսօր առավոտյան Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը խորհրդակցություն է անցկացրել նախարարությունում:

Հանդիպումն, ըստ էության, ոչ այնքան խորհրդակցության է նման եղել, որքան հրաժեշտի արարողության: Աշոտյանը ենթականերին տեղեկացրել է, որ կայացվել է քաղաքական որոշում, ըստ որի` ինքը պետք է լքի նախարարի պաշտոնը: 

Նա հայտարարել է, որ այս օրերին ընթացիկ փաստաթղթային հարցերով ինքը կարող է զբաղվել, իսկ նախարարության ավելի լուրջ հարցերը խնդրել է թողնել իրեն հաջորդողին: Աշոտյանը հանդիպմանն ակնարկել է նաև իր հետագա պաշտոնավարման մասին` ասելով, թե իր նոր աշխատավայրը նախարարությունից մեկ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում: Նշենք, որ ԿԳ նախարարությունն արդեն գտնվում է Վազգեն Սարգսյան 3 հասցեում և այս դեպքում մնում է հասկանել` Աշոտյանը մեկ կիլոմետր վերև` դեպի Բաղրամյան 26-ն է նկատի ունեցել, թե՞ ՀՀԿ գրասենյակը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել