Հայաստանում մարդիկ բողոքում են, որ քաղաքականության մեջ ու բարձր պաշտոնների երիտասարդ կադրերը քիչ են: Ամեն պահ խոսում են թարմացման մասին, որ Հայաստանը կփրկվի երիտասարդ կադրերի միջոցով, բայց հենց երիտասարդ մեկը պաշտոն է ստանում միանգամից սկսում են քննադատել, բողոքել և այլն: Ժողովուրդ ջան կողմնորոշվեք, եթե ուղղակի խոսում եք խոսելու համար դա ուրիշ, իսկ եթե չեք հասկանում ինչ եք անում դա արդեն վատ է:

Սուրբ Վալենտինի օրն էլ անցավ: Ֆեյսբուքը վերածվել էր մի մեծ նվերադարանի: Յուրաքանչյուր նվեր իր տեղը գտավ Ֆեյսբուքում, ստացավ իր լաքերը, մեկնաբանությունները:Շնորհավորում եմ և ես Վալենտինի օրը, բայց պետք չէ թուլանալ՝ դեմը դեռ մեկամսյակ կա:

Տյառնընդառաջը բազմաթիվ բախումների տեղիք տվեց: Ոմանք իրենց հեթանոս կարծելով այդ տոնը համարում են հետթանոսական, մի որոշ մաս Քրիստոնյա է և տոնը նրանց կարծիքով քրիստոնեական է: Ես այդպես էլ չհասկացա այդ բախումների իմաստը, եթե դուք ձեզ հեթանոս եք համարում բարի եղեք մի միջամտեք քրիստոնեական ծեսով նշվող Տյառնընդառաջին, դուք այն նշեք հեթանոսական մոտիվներով: Հանուն արդարության պետք է ասեմ, որ Քրիստոնյաները չեն միջամտում հեթանոսների գործերին:

ՖԲ-ում նորից լայքիր գիրքս ակցիան է: Սկզբում այդ ակցիան կարելի էր անցնել հարյուր լայքի միջոցով, հիմա՝ 600, հետո 1000: Առաջին անգամ իրականացված ակցիան լավն էր, մարկետինգն աշխատեց, բայց պետք չի սփամ անել ու նույնն ակցիան ավելի վատ ձևով մատուցել: Մարկետինգի բաժինը երևի, թե նոր գաղափարների կարիք ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել