Ladynews.am-ը գրում է.

Շատ հաճախ նոր կոշիկ գնելիս մենք մոռանում ենք հարմարավետության մասին և ստիպված այնկրում ենք ընդամենը մեկ սեզոն: Իրականում գնելիս մենք պետք է ընտրենք հարմարավետ կոշիկ:

Ահա մի քանի խորհուրդ կոշիկ գնելու համար.

Ավելի լավ է կոշիկ գնել երեկոյան

Այս խորհուրդը միգուցե մի քիչ զարմանալի թվա: Ո՞վ կցանկանա հոգնած գնալ գնումների: Սակայն կոշիկ գնելու դեպքում դա ճիշտ է, քանի որ օրվա վերջում ոտքերը մի քիչ այտուցվում են, հետևաբար` մեծանում, և առավոտյան լավ չափսի թվացող կոշիկը երեկոյան արդեն նեղ կլինի ու կցավեցնի:

Ոչ ստանդարտ չափանիշներ

Տարբեր արտադրողների մոտ կարող են լինել չափսերի տարբեր չափանիշներ: Դա նշանակում է, որ պետք չէ միանգամից գնել դուր եկած կոշիկը, այլ անպայման փորձել այն:

600x580

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել