Արտահանման ծավալների և ուղղությունների բազմազանությունը ճկունություն է հաղորդում տնտեսության կարգավորման գործընթացին:
Հատկանշական է, որ նախորդ տարի «Արմենալ» ընկերությունը ԵՄ երկրներ արտահանումն հասրել է շուրջ 16.4 հազար տոննայի-ն, ինչը նշանակում է, որ ծավալները ավելացել են 4.5 անգամ: Մասնավորապես արտադրվել է 29.653 տոննա փայլաթիթեղ, ինչը 1.4%-ով ավելի է 2014 թվականի համեմատ:
Վերը նշված ցուցանիշը շատ կարևոր է հատկապես այն պարագայում, երբ ՌՈՒՍԱԼ խմբում փայլաթիթեղի արտադրությունը, ընդհանուր առմամբ, 4.8%-ով նվազել է՝ հասնելով 89.1 հազար տոննայի:
Հարկ է նշել նաև, որ արտահանման աճի հետ մեկտեղ, գործարանը 2.7 անգամ (գրեթե 1.9 հազար տոննա) ավելացրել է բարակ փայլաթիթեղի արտադրությունը, ինչպես նաև 35%-ով կրճատվել են սպառողներից ստացված դժգոհությունները, 25%-ով էլ՝ արտաքին խոտանը: 2015 թվականին հիշյալ ձեռնարկությունը նաև հաջողությամբ տեխնիկական վերազինման ծրագրեր է իրականացրել:
«Արմենալ»-ում ներկայումս աշխատում են շուրջ 700 մարդ, իսկ 2015 թվականին միջին աշխատավարձն այստեղ կազմել է շուրջ 375 հազար դրամ (2.2%-ով ավելի, քան 2014 թվականին), ինչն ավելի քան 2 անգամ գերազանցում է հայաստանյան միջին աշխատավարձը: