Ladynews.am-ը գրում է.

Հագուստի և ոճի մասին կարելի է գտնել բազում տեղեկատվություն: Հանրահայտ դիզայներները խորհուրդ են տալիս, թե ինչպես կազմել սեփական ոճը:

Այդ խորհուրդներն այնքան շատ են, որ անհնար է լինում որևէ բան առանձնացնել: Սակայն կա մի միջոց: Երկրագնդի ամենավառ և ոճային կանայք կիսվել են մի քանի սկզբունքներով, որոնց հետևելով, միշտ կարող եք լինել վառ և ոճային՝ անկախ նրանից, թե ուր եք գնում:

Հագուստը՝ ոչ տեսողական շփման միջոց 

Հոգեբանները և ոճաբանները համարում են, որ հագուստը ոչ միայն ճաշակն է ցույց տալիս, այլ նաև անձի առանձնահատկությունները: Այն ինքնադրսևորման ամենաուժեղ միջոցն է: Ուզում եք, թե ոչ, հագուստը կարող է շատ բան պատմել կրողի մասին, այդ պատճառով՝ գիտակցաբար մոտեցեք հագուստի ընտրությանը:

600x580

Հանրության և ընկերների համար

Հագուստը ոչ միայն ձեր մասին հակիրճ տեղեկատվություն է տրամադրում, այն նաև պատասխան է սոցիալական իրավիճակների, որում դուք հայտնվում եք: Համաձայնեք, որ դուք տարբեր հագուստ եք կրում գրասենյակ կամ ընկերներին հյուր գնալիս: Հագուստը ցույց է տալիս, թե ո՞ր իրավիճակում դուք ինչպես եք ձեզ արտահայտում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել