Էջմիածնի կենտրոնական փողոցներից (անունը չգիտեմ, բայց անմիջապես Հրապարակի մոտ է) մեկի երկայնքով սպիտակ ու նաև ուրիշ գույն մեքենաներ են կանգնում ամեն օր, իսկ եկեղեցական-տոնական օրերին դրանց թիվը կտրուկ շատանում է, քանի որ Էջմիածին եկած մարդիկ էլ են շատանում. դրանք տաքսիներ են՝ սովորական օրերին մարդկանց Երևան տեղափոխում են 300 դրամով, իսկ ոչ սովորական-տոնական օրերին` 500 դրամով: Հիմա խնդիրը` էս տաքսիները, վստահ եմ, կառավարության ու ՊԵԿ-ի հռչակած հարկային վարչարարության ֆիքստուլության շրջանակներից դուրս են գտնվում ու Կառավարությունն ու ՊԵԿ-ը, վստահ եմ, չեն էլ մտածում հարկել մարդկանց թալանով զբաղվող էս տաքսիներին:

Հ.Գ. Էջմիածինցիները պնդում են, որ տաքսու բիզնեսով անմիջականորեն զբաղվում է գեներալ Մանվելը: Վերջինի շուրջ հերոսական պատմություններ վերջերս որոշ լրատվամիջոցներ շատ են հյուսել, կարո՞ղ է էս թեմային էլ անդրադառնան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել