Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների համաձայն, 2015-ին, անցյալ տարվա համեմատ, Հայաստանում նկատելիորեն ավելացել են հետեւյալ սննդամթերքների արտադրությունը` լիկյորինը` 43,3 անգամ, վիսկիինը՝ 25,6 անգամ, թանինը` 2,9 անգամ, կաթնասերինը` 2,1 անգամ, թթվասերինը` 53,1 տոկոսով, պաղպաղակինը` 51,9 տոկոսով, ձկան պահածոներինը` 2,7 անգամ, մսի պահածոներինը` 2,5 անգամ, մրգի պահածոներինը` 36,4 տոկոսով, կեֆիրինը` 53,1 տոկոսով, մածնինը` 30,7 տոկոսով, յոգուրտինը` 40,7 տոկոսով, սիգարետներինը` 43,1 տոկոսով, էթիլային սպիրտինը` 93,1 տոկոսով, տոմատի հյութերինը՝ 33,4 տոկոսով:
Մյուս սննդատեսակներից, կաթնաշոռի արտադրության ծավալներն ավելացել են 7,3 տոկոսով, ձավարեղենինը` 7,7 տոկոսով, մայոնեզինը`9,3 տոկոսով, շամպայնինը`3,7 տոկոսով, ոչ ալկոհոլային խմիչքներինը` 2,2 տոկոսով, աղբյուրի ջրինը` 3,4 տոկոսով, չորացրած մրգերինը՝ 7 տոկոսով:
Կաթի արտադրությունն ավելացել է 4,2 տոկոսով, պանրինը` 1,5 տոկոսով, մսինը` 5,6 տոկոսով:
Նվազել են կենդանական եւ բուսական յուղերի, մակարոնեղենի, հրուշակեղենի, հացի, ալյուրի, մսի կիսապատրաստուկների, կոնյակի, գինու, գարեջրի, հանքային ջրերի, մսաթմթերքների` ներառյալ երշիկեղենը, աղի, չորացած մրգերի, բնական հյութերի, պանրիկների, կետչուպի արտադրության ծավալները: