Օրերս ԱՄՆ դեսպանատան շենքում արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը դեսպանատան կողմից կազմակերպված օնլայն հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ Հայաստանի տնտեսությունը հասել է կայացման ու բարեփոխումների մի մակադակի, որով արդեն իսկ գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար:
Դեսպանը հավելել է նաև, որ հավասար խաղի պայմանների ապահովումը բոլոր բիզնեսների համար` լինեն հայկական, օտարերկրյա, թե ռուսական խիստ կարևոր է և նրանք կարող ենք ներդրումներ ներգրավել՝ օգնելով կրճատել կոռուպցիան ի շահ բոլոր նրանց, ովքեր զբաղվում են բիզնեսով Հայաստանում:
Հարկ է նշել նաև, որ Միացյալ Նահանգներում Հայաստանի նորանշանակ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հավատարմագրերի հանձնման ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ 2015թ-ին Հայաստանում ԱՄՆ ներդրումների ծավալի պատմական մակարդակի բարձրացումը միայն սկիզբն է մեծածավալ առևտային ու ներդրումային կապերի, որոնք առանցքային նշանակություն ունեն ինչպես
Հայաստանի, տարածաշրջանի համար, այնպես էլ՝ դրանից դուրս: