Էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը մի քանի տարի առաջ մասնակցել է Հայ ազգային կոնգրեսի Կրթության ու գիտության հանձնաժողովի նիստերին: ՀԱԿ-ում այդ հանձնաժողովի նախագահ Սամվել Կարաբեկյանը հաստատել է այդ լուրը. «1in.am»:
Քանի գնում կենացները քաղցրանում են: Շատ հնարավոր է, որ լուրեր տարածվեն, որ էպոսագետը իբր մասնակցել է նաև ՀՀԿ, ՀՅԴ կազմակերպած խորհրդակցություններին, «Ժառանգության» պատվիրակ է եղել, Բագրատյանի հետ դասախոսություններ է կարդացել, Մարքսիստի սանիկն է և այլն, և այլն…
Առաջին հայացքից թվում է, թե ՀԱԿ-ի նիստերին մասնակցությամբ ընդգծում է իր ընդդիմադիր լինելը, սակայն ավելի լուրջ որ դիտարկում ենք, ապա ստացվում է, որ մարդ է, կարող է բոլոր նիստերին էլ մասնակցի պարզապես հետևություններ անելու համար, բայց դա չի նշանակում, որ ՀԱԿ համակիր է դառնում, ինչը չենք կարող ասել ՀՅԴ-ի դեպքում: Մի տեսակ չեմ հասկանում այն մարդկանց, որ ասում են նախկին դաշնակցական: Բոլորս էլ լավ գիտենք, որ դաշնակցականը երբեք նախկին չի լինում: Ինչևէ, էպոսագետը ազատ մարդ է, կարող է մասնակցել բոլոր ու բազմապիսի նիստերի ու ունենալ իր կարծիքը, միայն մի բան է անհասկանալի մնացել, թե ինչի է այս պարոնը առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու:



