«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի վաճառքի հարցը կրկին վերադարձել է ՀՀ կառավարության օրակարգ, սակայն մի տարբերությամբ` այս անգամ արդեն հաստատվել է վաճառքի պայմանագրի չեղյալ հայտարարելու որոշման նախագիծը: Վերը նշված նախագծի համար որպես հիմնավորում նշվում է ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 12-ին կայացրած որոշման համաձայն «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չիրականացնելը:
Վերը նշված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում պետք է լուծել «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը: Գործադիրի ղեկավարն էլ նշել է նաև, որ «Համալիրի» բաժնետոմսերը ՊՆ-ից պետք է անցնի Պետական գույքի կառավարման վարչության տնօրինմանը: