Սակայն երբ չի լինում մեգա-մեսսիա, սրանք գզվրտվում են ու իրար խանգարում։ Ըստ էության, նրանք ավելի մեծ ջանք ու ռեսուրս են գործածում՝ իրար դեմ պայքարելու համար, քան իշխանություններին հակազելու։ Ուր մնաց թե միավորվեն ու միացյալ ճակատ կազմեն։ Մինչդեռ առողջ տրամաբանությունը հուշում է, որ սա միակ հնարավորությունն է շատերի համար՝ 2017-ին խորհրդարանում հայտնվելու համար։
Սակայն մեր ընդդիմադիրների հպարտությունը թույլ չի տալիս նման սցենար դիտարկելն անգամ, որովհետև ամբիցիաներն են խեղդում։ Ի վերջո, ինչների՞ն է պետք, եթե կարելի փոխարենը որոշակի պարբերականությամբ գանգատվել տաբեր միջազգային պատվիրակությունների ու ներկայացուցիչների մոտ, կամ ինչպես Զուրաբյանն է սիրում անել՝ այնպիսի ելույթներ ունենալ ԵԽԽՎ-ում, որ ադրբեջանական պատվիրակության ծափահարություններին արժանանան։
Մեր արդի ընդդիմությունը քաղաքական էվոլյուցիայի փակուղային ճյուղ է, որն արդեն վաղուց իրեն սպառել է և որը թքած ունի ամեն ինչի ու ամեն բանի վրա, բացի սեփական շահն ու հիվանդագին գերարժևորմամբ պայմանավորված ամբիցիաները։ Դրա համար էլ, այս օրին ենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել