Հարգելի բարեկամներ։ Կարգախոսների մասով հրաշալի աշխատանք կատարեցիք։ Ես ստացել եմ 82 կարգախոս։ Դրանցից այսօր ընտրել ենք 29-ը։ Ահա դրանք՝ «Ընդամենը 100 քայլ»,
«Ես ձեզ աշխատելու հնարավորության կտամ»,
«Մնայուն արժեքները ստեղծվում են հայրենիքում»,
«Արժանապատիվ կյանք Հայաստանում»,
«Ոչ մի քայլ հետ՝ ետևում Հայաստանն է»,
«Հավասար հնարավորություններ, աշխատանք, բարեկեցիկ կյանք»,
«Միասին փոխենք համակարգը»,
«Դու ունես ընտրություն»,
«Ապրել հնարավոր է, ձեզ մի կործանեք»,
«Հրանտ Բագրատյան. և օլիգարխիան հանձնվում է»,
«Սա դեռ Հայաստանի վերջը չի»,
«Ազատություն, արդարություն, արժանապատվություն»,
«Արժանապատիվ և ստեղծարար Հայաստան»,
Back to the future, By one vote for 20$, get one for free,
«Մեջք մեջքի որ տանք, Սերժին շուռ կտանք»,
«Հայաստանը դարձնենք Հայրենիք», «Հայաստանը միայն Երևանը չէ»,
«Վերացնենք արդարության և արդարադատության միջև եղած անջրպետը», «Ապրենք առանց պարտքերի»,
«Քվեարկիր հեռացածների վերադարձի համար»,
«Կիսատ չթողնենք սկսած գործը»,
«Բավ է նվնվալ, գործ է պետք անել»,
«Առողջ տնտեսություն, արդար հասարակություն»,
«Խոսքերն ավելորդ են, գործել է պետք»,
«Սկսենք նորից», «Հարկվելու են բոլորը»,
«Բանկային ռիսկերը՝ նաև բանկերին: Բանկերը դարձնենք տնտեսության զարգացման կարևոր գործիք»,
«Ապահովենք երկրից մեկնածների արագ վերադարձը»։ Նշեմ հեղինակներին. Արփինե Ոսկանյան, Տիգրան Հովսեփյան, Ժիրայր Ավագյան, Վարդան Մարգարյան, ՎիպԱրմենիապորտալ, Տիգրան Տիգրանյան, Վահագն Հարությունյան, Ծովինար Նազարյան, Զարա Հովհաննիսյան, Բակուր Սիմոնյան, Արթուր Վարդանյան, Անդրանիկ Շահբազյան, Գարիկ Աբրոյան, Գոհար Սավզյան, Վարդան Բարսեղյան, Հայկ Նազարյան։ Մտադրություն կա այս բոլոր կարգախոսները կախել իմ կայքէջի վրա, որը շուտով կբացվի։ Ընտրված են 4-ը, որոնք կհայտնվեն պաստառների և գովազդային վահանակների վրա՝ Ընդամենը 100 քայլ, Հայաստանը դարձնենք Հայրենիք, Մնայուն արժեքները ստեղծվում են Հայրենիքում, Հայաստանը միայն Երևանը չէ։ Խնդրում եմ երկօրյա ժամկետում ինձ տեղյակ պահել այն դեպքերի համար, երբ կա հեղինակային իրավունքի հավակնություն։ Նման կարգախոսները մենք կբացառենք։ Ձեզանից շատ շնորհակալ եմ։ Ուղղակի հրաշալի էր։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/hrant.bagratyan/posts/472510692806454
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել