Yerkirmedia.am-ը գրում է.

ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ունեն ընդհանուր համաձայնություն՝ կառավարման համակարգում միասնաբար աշխատելու գործում։  «Վերջնաան համաձայնության մասին կխոսենք շաբաթվա վերջին, ինչպես խոստացել էինք։ Համաձայնագիրը շատ հավանական է»,- քիչ առաջ հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ 

Ինչո՞ւ է համաձայնության ձեւաչափի կոնկրետացումը հետաձգվում, Շարմազանովը նշել է, որ սա ուղղակի պաշտոնների բաժանում չէ, խոսքը գաղափարական ու ծրագրային համագործակցության մասին է, իսկ թե ովքե՞ր կլինեն նախարար, ինչ պաշտոններ կզբաղեցնեն, պարզ կլինի մինչեւ շաբաթվա վերջ։ 

Լրագրողների համառ հարցերին ի պատասխան Շարմազանովը նաեւ նշել է, որ մամուլում հրապարակված տեղեկատվության մի մասը համապատասխանում է իրականությանը, մասնավորապես, նաեւ մարզպետային պորտֆելների առումով, մի մասը՝ ոչ։  Իսկ լրատվամիջոցներն այսօր, մասնավորապես, գրել էին, որ նախարարական պաշտոնները կթողնեն Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Որպես այս գերատեսչությունների նոր ղեկավարներ՝ նշվում են դաշնակցականներ Լեւոն Մկրտչյանի եւ Արծվիկ Մինասյանի անունները: Ըստ մամուլի հրապարակումների՝ «Հանրապետականում» քաղաքական որոշում է կայացվել նաեւ Տարածքային կառավարման նախարարի եւ երկու մարզպետի պաշտոն ՀՅԴ-ին զիջելու մասին: «Հանրապետականի» կենտրոնական գրասենյակում ժամը 18.00-ին մեկնարկել էր կուսակցության գործադիր մարմնի նիստը, որից հետո էլ սպասվում էր, որ կհայտարարվի ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների արդյունքների մասին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել