Չէ, վիճակը «պալաժեննի ա», պարզ ասած՝ լուրջ է: Մի քանի օր առաջ, սոված նստած եմ, մեկ էլ (չեմ չափազանցնում), հո՛պ՝ «Xorovats Araqum Kilogramov»-ը , ոչ ավել, ոչ պակաս՝ ընկերության հայտ է ուղարկում: Ուզո՞ւմ ես՝ մի դույլ «չալաղաջ» ցեղատեսակի խորոված պատվիրի:
Բավական էր մտածեի աթոռս փոխելու մասին, մեկ էլ՝ «Kahuyqi norogum»-ն է ընկերության հայտով ցանկանում մտնել Վիրտուալստանի իմ տարածք:
Այդ ամենից արդեն լիուլի կշտացած, քիչ առաջ տեսնեմ՝ «Hogebanutyun Hogebanutyun»-ն է ընկերության հայտ ուղարկել:
Դե արի ու, էսքանից հետո, պահպանիր հոգեկան հավասարակշռությունդ: Մի բան չհասկացա՝ «Հոգեբանություն»-ն ինչո՞ւ էր երկու անգամ գրված, որ երկու անգամ հայտ չուղարկե՞ն, թե՞ մտածում են՝ դա ընդգծում է կարևորությունն ու մի տեսակ լրջացնում կացությունը: Արդեն երևի չեմ էլ իմանա, որովհետև մերժեցի հայտը:
Ու էլի նման բազմազան, բազմապիսի, զիզի-պիզի անվանումներով «օգտատերեր», էլ ո՞րն ասեմ, էլ՝ ո՞րը:
Ու էն հրեական աստծու «վկաներից» աներես են շատերը, դու մերժում ես, ինքը նորից գալիս է:
Օֆ-օ՜ֆ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել