Հունվարի վերջին Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի Սաուդյան Արաբիա կատարած այցից հետո ակնհայտ դարձավ սիրիական հիմնախնդրի հետ կապված սաուդա-թուրքական գործարքը, որտեղ Թուրքիան և Սաուդյան Արաբիան որոշ հստակեցումներ ու անելիքներ էին նախանշել սիրիական հիմնախնդրի հետ կապված: Այդ այցի հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ եկել, որոնց համաձայն` երկու երկրները պատրաստվում են մեծացնել ռազմական ոլորտում համագործակցությունը և տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված` «երկու երկրների զինված ուժերի հնարավոր գործողությունների ու միջամտությունների հարցում համատեղ, ընդհանուր մոտեցումները»: Այս առումով օրակարգում են հայտնվել երկկողմ զորավարժությունների և ռազմական ուսուցման ոլորտի հարցերը:Դավութօղլուի այցից հետո Սաուդյան Արաբիան հայտարարեց Իսլամական պետության դեմ ցամաքային գործողություններ իրականացնելու իր պատրաստակամության մասին, բայց դա ավելի շատ քաղաքական նշանակություն ուներ: Չնայած երկու կողմերն էլ ինչ-ինչ պատրաստություններ են իրականացնում: Գլխավորը հիմա երկու երկրների համար Սիրիայում իրավիճակն է, և ռազմական ոլորտում համագործակցության ակտիվացումը նախ և առաջ կապված է սիրիական հակակառավարական ուժերին տրամադրվելիք ռազմական օգնության հետ. այլ հարց է, թե այդ օգնությունն ինչ ձևաչափով է լինելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: