Նախորդ տարի Հայաստանից Շվեդիա է արտահանվել 480.8 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ Շվեդիայից Հայաստան ներմուծվել է 23 միլիոն 796.4 հազար դոլարի ապրանք: Երկու երկրների միջև առկա առևտրաշրջանառության զարգացման մասին փաստող այս ցուցանիշները ունեն դրական միտում:
Երկու երկրների միջև կնքվել է գույքի և եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր:
Մեր երկրում գործում են շվեդական կապիտալով մի շարք կազմակերպություններ, և այս համաձայնագիրը միայն դրականորեն կանդրադառնա երկու երկների միջև առևտրաշրջանառությունը զարգացնելու հարցում:
Այն կհեշտացնի թե՛ շվեդ քաղաքացիների գործունեությունն մեր երկրում, թե՛ հայ գործարարներինը Շվեդիայում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1564365980553935&id=100009416433418&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել