Առաջին անգամ ասվեց՝ ՙԵս բանակում արգելել եմ անել երկու արտահայտություն։ Առաջինը՝ բանակը հասարակության հայելին է, եւ երկրորդ՝ բոլոր բանակներում էլ տեղի են ունենում միջադեպեր՚...
Մեռանք ասելով՝ բանակը ՉԻ ԿԱՐՈՂ լինել հասարակության հայելին՝ դա լրիվ ուրիշ կառույց է, կարգապահության այլ՝ շատ կոնկրետ պատժամիջոցներով, որոնք քաղաքացիական կյանքում չկան... Չգիիտեմ, թե հիմա ինչպես են զգում իրենց այն բազմաթիվ բանակային բարձրաստիճան ու ավելի մանր զինվորականները, որնք իրենց թերությունները անընդհատ արդարցրել են այդ նույն փրկարար կարգախոսով՝ ՙԲանակը հասարակության հայելին է՚... Մտավախություն ունեմ, որ նույնիսկ այն բանից հետո, երբ Պաշտպանության նախարարը մերժել է իրենց փրկարար բանաձեւը, էդ մարդիկ բացարձակ որեւէ երզրակացություն չեն անի... Կլորացել ու հղփացել են գեներալները... Բայց այս մարդու ասածը՝ գոնե մի փոքր հույս է: Հո դեմ չեք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1055776517817709&set=a.151954001533303.35451.100001561137692&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել