Երևանի պետական համալսարանի ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը Շենգավիթն ընդգրկող ընտրատարածքում:
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Դա ուսանողական պահանջ է եղել, քանի որ գտնում են, որ մինչ հիմա ուսանողական խորհուրդների կողմից ոչ ոք չի առաջադրվել: Իսկ ես դեռևս մտածում եմ այդ ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ կառաջադրվեմ մեծամասնական ընտրակարգով»:
Ուսխորհուրդի պաշտոնը միշտ եղել է ապագա քաղաքական գործիչների համար առաջ մղող մի հարթակ: Այս դեպքում չնայած այնքան էլ վստահ չեմ, որ ԵՊՀ ՈՒԽ նախագահին կհաջողվի ընտրվել: Բայց այնուամենայնիվ հայաստանի քաղաքական լիդերստվայում նոր դեմքեր են անհրաժեշտ, երիտասարդ քաղաքական գործիչներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել