Առայժմ սա քաղաքական մեսսիջ է, բայց այսպիսի մեսսիջ չէր եղել Ստալինի մահանալուց ի վեր։ Խնդիրը նրանում է, որ Թուրքիան միշտ բարդ հարևան է եղել Ռուսաստանի համար ու նույնիսկ Խորհրդային Միությունը՝ լինելով հզորության իր պիկին, գերադասում էր բարիդրացիական հարաբերություններ պահել Թուրքիայի հետ ու զերծ էր մնում պահանջատիրությունից։ Միակ Խորհրդային ղեկավարը, ով լուրջ պլաններ ուներ Թուրքիայի ճզմելու՝ Ստալինն էր, բայց նրան խանգարեցին Ամերիկացիներն՝ իրենց միջուկային զենքով, իսկ Ստալինի մահից հետո էլ Թուրքիային օպերատիվ կերպով ՆԱՏՕ վերցրեցին։
Սակայն ռուսների համար միակ ռիսկը արտաքին միջամտությունն ու միջազգային երաշխիքները չեն։ Գաղտնիք չէ, որ ռուսաստանի բնակչության մոտ 20 տոկոսը թյուրքալեզու թյուրք էթնոսներ ու էթնիկ խմբեր են, որոնք այս կամ այն չափով՝ ձգվում են դեպի իրենց ավագ եղբայր Թուրքիան։ Ու եթե յակուտների, բուրյատների ու խանտերի պարագայում այդ ձգողականությունը մեծ չէ, ապա թաթարների, ղրիմյան թաթարների, բալկարցիների, չերքեզների ու այլ էթնիկ խմբերի պարագայում պատկերը միայն այլ է։
Տարիներ շարունակ, գործում էր չգրված պարիտետային հաշտություն․ թուրքերը չեն մտխլում Ռուսաստանի թյուրքական բնակչության ազգայանական զգացմունքները, ռուսներն էլ ձայն չեն հանում Կարսի ու Մոսկվայի, ինչպես նաև 1921 թվականի ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության պայմանագրերի մասին, բայց թուրքերը վերջին մեկ տարում գնալով ավելի ագրեսիվ ու լկտիաբար են խախտում այդ չգրված պայմանավորվածությունը՝ Ղրիմում, Թաթարստանում, Սիրիայում և այլն։
Ռուսներն էլ կարծես թե սկսել են բարկանալ ու հիշեցնել Թուրքիային, որ եթե նրանք տրամադրված են այդ եղանակով գնալ ու պանթուրքիզմ խաղացնել, ապա Ռուսաստանն էլ իր խաղաքարտերը կարող է բացել, որոնք կարող են հարցականի տակ դնել Թուրքիայի գոյությունը՝ այս սահմաններում։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2016/02/1921.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել