Թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» թերթի գլխավոր խմբագիր Իբրահիմ Քարագյուլն այսօր հրապարակած իր հոդվածում առաջ է քաշում Թուրքիայի կողմից Սիրիա մտնելու անհրաժեշտությունը: Ըստ նրա` Թուրքիան դա պետք է անի իր ապագայի համար, քանի որ հետագայում արդեն բավական բարդ է լինելու Թուրքիայի անվտանգության համար: Եթե Թուրքիան ռազմական առումով չմիջամտի, ապա մի քանի տարի հետո քննարկման է դրվելու արդեն Թուրքիայի մասնատման հարցը: Նրա դիտարկմամբ` Իրանը և Ռուսաստանն արդեն Սիրիայում պատերազմում են Թուրքիայի դեմ և որքան էլ անցանկալի է պատերազմը` իրավիճակը հիմա շատ բարդ է: Ուստի, նրա համոզմամբ, այսօր այդ քայլը չանելու դեպքում վաղը ավելի ծանր պայմաններով է դրա անբեկանելի անհրաժեշտությունն առաջանալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: