Քաղաքական ուժերն ու անհատ քաղաքական միավորներն իրենք են որոշում իրենց օրակարգը: ՀՅԴ-ն կոալիցիա կկզամի ՀՀԿ-ի հետ, թե ոչ՝ դա նրանց խնդիրնէ: Մենք կարող ենք համաձայնել իրենց կոալիցիա կազմելու հետ, որովհետև.... և կարող ենք չհամաձայնել որովհետև...: Ժամանակն է, որ քաղաքական վերլուծություններ կատարելիս, մեր վերլուծաբանները խոսենք քաղաքագիտական լեզվով և տեքստերում օգտագործեն ոչ թե վիրավորական արտահայտություններ, այլ հստակ նկարագրեն իրավիճակն առանց էմոցիաների ու պաթոսի:

Մեր քաղաքական դաշտը չի կարող կայանալ, եթե այս մի քանի պարզ սկզբունքները չհասկանանք: Վերլուծաբաններն իրենց հերթին են վիրավորում, ԱԺ պատգամավորները՝ իրենց, հետո ստանում են պատասխաններ նույն վիրավորական լեզվով ու այդ ամենը մենք կոչում ենք քաղաքականություն կամ քաղաքական դաշտ: Իրականում այս ամենը առոչինչ է: Նույնն էլ վերաբերվում է հասարակությանը, եթե սոցիալ հումորները դառնում են վիրավորանքներ, ուրեմն ինչ-որ տեղ ինչ-որ բան պետք է ուղղվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել