2 օր է մամուլի քննարկման առարկա է դարձել Սննդի անվտանգության տեսչության 2 աշխատակիցների ձերբակալությունը, ովքեր կասկածվում են կաշառք պահանջելու մեջ:
Այս պատմությունը երևի այդքան չէր ծավալվի, եթե մամուլում չարծարծվեր այն հանգամանքը, որ ձերբակալվածներից մեկը փոխվարչապետի կնոջ ազգականն է:
Այս պատմության մեջ ամենահետաքրքրականը հենց այս հանգամանքն է, որովհետև հաճախ չես տեսնի, որ նման բարձր պաշտոնյայի կնոջ ազգական ձերբակալվի, այն էլ՝ խոստովանենք, որ Հայաստանում հանդիպած դեպքերի համեմատ «մելկի» դեպք էր, ինչ որ հարյուրքանի հազարի պատմություն. անմեղության կանխավարկածն էլ էլ չխախտենք, դեռ պարզ չի, թե արդյո՞ք կաշառքի խնդիր եղել է, թե՞ ոչ:
Ինչևէ, չնայած փոքր, սակայն վատ նախադեպ չէ. հասկանալի է, որ եթե փոխվարչապետը խառնվեր, հաստատ նման «տուֆտա» թեման կանտեսվեր, սակայն եղավ այն ինչ եղավ: Չնայած փոխվարչապետին ճանաչողները ասում են, վերջինս «ներքաղաքական դեբոշային համակարգի մեջ չտեղավորվող պերսոն է», կիրթ, ինտելեկտուալ կերպար…:
Հ.Գ. Մի տեսակ չկարողացա հեռակա ձևով սիմպատիաս առ Վաչե Գաբրիելյան չարտահայտեի գրառմանս մեջ, միգուցե սուբյեկտիվ ստացվեց, բայց ամեն դեպքում իմ համար գոնե պարզ է, որ այդ մարդը պարզ, շիտակ պաշտոնյա է, այնքան պարզ, որ ոչ կանխարգելել էր կնոջ ազգականի նկատմամբ քրեական գործի հարուցումը, կարծես թե ոչ էլ հիմա է առանձնապես անհանգստանում պրոցեսով: