Ներդրումայն դաշտը խթանելու համար կարելի է առաջ բերել բազմաթիվ տարբերակներ: Դրանցից մեկը մասնավորի կողմից ներդրումների դիմաց հարկային արտոնություններ սահմանելն է: Նման քաղաքականությունը տևական ժամանակ է ինչ գործում է Հայաստանում:
Այս օրերին կառավարությունը մի շարք որոշումներ է ընդունել, որոնք ուղղված են առանձին տնտեսվարող սուբյեկտներին հարկերից և տույժերից ազատելու, ինչպես նաև հարկային պարտավորությունները կատարելու ժամկետները հետաձգելու միջոցով աջակցություն տրամադրելուն:
Մասնավորապես Կոտայքի մարզում կառուցված 11 հա ջերմոցային տնտեսությունում ընկերությունը նախատեսում է զբաղվել բարձր որակի հոլանդական վարդերի աճեցմամբ: Դրա համար ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 1.637 մլրդ դրամի ներդրում, որից մոտ 1.337 մլրդ դրամը կուղղվի սարքավորումներ ձեռք բերելու համար: Ծրագրի արդյունքում կստեղծվի մոտ 90 աշխատատեղ: Պետությունը դրա դիմաց երկարաձգում է ընկերության կողմից ծրագրի շրջանակներում ներմուծվելիք ապրանքների ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը մինչև այս տարվա հուլիսի 31-ը:
Ոչ պակաս կարևոր է նաև աջակցել մասնավորին տնտեսական ոչ բարենպաստ շրջանում: Մասնավորապես, երբ կազմակերպությունը ինչ-ինչ պատճառներով ուշ է կատարում վճարումները, ապա առաջանում են զգալի տույժեր: Գործադիրի որոմամբ ցեմենտ արտադրող ընկերությունը ազատվեց 510 միլիոն դրամ տույժից: Այդ ամենը արվեց հաշվի առնելով շինարարության տեմպերի կտրուկ անկումը:
Այս ամենի արդյունքում կազմակերպությունը կշարունակի իր գործունեությունը, կզարգացնի և կավելացնի իր արտադրությունը և հնարավորություն կտա ոչ թե կրճատել այլ ավելացնել նոր աշխատատեղեր: