Ֆեյսբուքը ծնվեց...
Երեկ Ֆեյսբուքի ծննդյան օրն էր: 2004 թվականի մի երիտասարդ որոշեց ինչ-որ չափով փոխել աշխարհն ու դա նրա մոտ ստացվեց: Լա՞վն է ՖԲ-ն, թե՞ վատը հարցին պատասխանելու համար, առաջին հարցը ինքներս մեզ պետք է տանք՝ լա՞վն ենք մենք, թե՞ ոչ: Աշխարհում լավ ու վատ երևույթներն ուղղակի ընկալման հարցեր են, ինչպես նաև ՖԲ-ն:
Ընկերների օրն էլ էր նշվում երեկ: Կյանքում ընկերներ ունեալուց լավ բան մեկ էլ աղջիկ երեխա ունենալն է: ՖԲ-ում տարածում գտնող ֆլեշմոբը և ընկերների օրն իրար հետ համահունչ են: Սիրեք ընկրեներին և փայփայեք Ձեր դստրերին:
Մենք՝ Հայստանի քաղաքացիներս, այլևս Մակաո կարող ենք գնալ հանգիստ, իսկ վիզան մեզ կտրամադրեն այնտեղ: Ահա այսպիսի դիվանագիտական լուրջ ձեռքբերումներ ունենք: Մշակույթի մասով էլ, իմ կարծիքով լուրջ համագործակցություն կարելի է ծավալել: Չէ մի անհանգստացեք Մշնախն ու ԱԳՆ ներկայացուցիչները, երեկ համատեղ ուժերով, քարտեզի վրա երկար դեգերումներից հետո գտել են Մակաոն: