Օրվա բացահայտումը!!!
Այսօր պարզեցի, որ նույնիսկ 2013թ-ին հայկական որոշ լրատվական կայքեր շարունակում են աշխատել քարե դարի կանոններով:
Այսօր, իբր, վրաց պատրիարքի անունից Ղարաբաղի վերաբերյալ տարածված հաղորդագրությունը մեծ արագությամբ իրենց կայքերում տեղադրած հայակական լրատվական կայքերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենց կայքերի ռեյտինգն ու մի քանի քլիքը, ազգային անվտանգությունից առավել բարձր են դասում:
Եթե նշված կայքերը նեղություն կրեին Իլյա 2-րդի <ասածը> ստուգել, ապա կտեսնեին, որ ոչ մի վրացական լրատվական կայքի ռուսալեզու կամ անգլալեզու տարբերակում նման տեղեկատվություն ԳՈՅՈւԹՅՈւՆ չունի, փոխարենը՝ այն առաջնորդող է ադրբեջանական լրատվական կայքերում:
Կոչ հայկական լրատվական կայքերին՝ նախքան ադրբեջանական քարոզչամեքենային ծառայություններ մատուցելը, փոքր ինչ խորհեք
Իսկ որոշ Ֆեյսբուքյան ակտիվիսներ սկսեցի քննադատել Հայաստանի հոգևոր իշխանությանն ու իրար կոկորդ կրծել:
Սթափվեք, հարգելի կայքեր… ռեյտինգից ավելի կարևոր բաներ կան մեր իրականությունում: Իսկ դուք հարգելի Ֆեյսբուքյան ակտիվիստներ հիշեք, որ հայրենասիրությունը միայն խոսքերով չէ, գործով է պետք ապացուցել …



